Հայաստան. ԵՄ-ը 15 միլիոն եվրո բյուջետային ֆինանսավորում է հատկացնում փախստականներին
Եվրոպական միությունը 15 միլիոն եվրո բյուջետային ֆինանսավորում է հատկացնում Հայաստանին՝ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց կարիքները հոգալու համար։
Փետրվարի 27-ին Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության եւ ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է փոխանցել ֆինանսավորման համաձայնագիրը։
«ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մեր համատեղ ջանքերի վերաբերյալ լավ քննարկումներ ունեցանք Երեւանում փոխվարչապետներ Գրիգորյանի եւ Խաչատրյանի հետ», – հանդիպումից հետո X-ի գրառման մեջ ասել է Ադրիեն Կիրալին։
Նույն օրը նա այցելել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ «Երիտասարդ ուղեղներն այստեղ հնարավորություն ունեն զարգացնելու ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի եւ ռոբոտաշինության հմտություններ»,- գրել է Կիրալին X-ում:
Փետրվարի 28-ին Ադրիեն Կիրալին առաջին անգամ հանդիպումն է ունեցել երիտասարդ եվրոպական դեսպանների հետ: «Շնորհակալ եմ մեր ընդհանուր արժեքները կիսելու եւ հայաստանաբնակ երիտասարդներին ԵՄ-ի հետ ծանոթացնելու ձեր ոգեւորության եւ աջակցության համար»,- մեկնաբանել է նա X-ում։
Իմացիր ավելին
ÇOX OXUYUR
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]