Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2017. Հայաստան
§ԵՄ հարևանություն – Արևելք¦ ծրագիրը, §Էյ Սի Թի¦ ընկերության հետ համատեղ, յուրաքանչյուր տարի հանրային կարծիքի ուսումնասիրություններ է անցկացնում ԵՄ Արևելյան գործընկեր վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում:
2017թ. ուսումնասիրության համաձայն՝
- Հայաստանում աճում են ԵՄ-ամետ տրամադրությունները. հայերի 48%-ը դրական պատկերացում ունի ԵՄ-ի մասին՝ համեմատած 2016թ. 44%-ի հետ: ԵՄ-ի մասին բացասական դիրքորոշում ունեցող մարդկանց թվաքանակը կրճատվել է՝ հասնելով 5%-ի:
- Հայերի ավելի քան երեք քառորդը (76%) Եվրոպական Միության հետ հարաբերությունները դրական է գնահատում, ինչը զգալիորեն գերազանցում է տարածաշրջանային միջին ցուցանիշը (61%):
- ԵՄ-ին վստահում է Հայաստանի բնակչության 65%-ը: Միավորված ազգերի կազմակերպության դեպքում այս ցուցանիշը կազմում է 56%, Եվրասիական տնտեսական միության դեպքում՝ 50%, իսկ ՆԱՏՕ-ի դեպքում՝ 35%:
- Հայերի երկու երրորդը (65%) իրազեկված է ԵՄ-ի կողմից իրենց երկրին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին, և շարունակաբար աճում է ԵՄ-ի աջակցությունն արդյունավետ համարողների թվաքանակը` կազմելով 67% ու գերազանցելով 2016թ. 62% ցուցանիշը, ինչպես նաև` էապես գերազանցելով տարածաշրջանային միջին ցուցանիշը (53%):
Ամենամյա հարցումների նպատակն է հետազոտել ու ավելի լավ հասկանալ ԵՄ-ի Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքները և իրազեկվածության մակարդակը՝ Եվրոպական Միության ու իրենց երկրների հետ վերջինիս համագործակցության վերաբերյալ: Դրանք ընդգրկում են հետևյալ լայն թեմաները.
- ԵՄ-ի վերաբերյալ հիմնական ընկալումներ.
- ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքներ.
- Իրենց երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում.
- ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածություն և դրա արդյունավետության գնահատում.
- Տեղեկատվական աղբյուրներ.
- Երկրի գնահատում և ակնկալիքներ ապագայից:
Արևելյան գործընկերության տարածաշրջանային ակնարկ — զեկույցը և տեղեկագրերը հասանելի են այստեղ:
ԵՄ-Հայաստան գործընկերության մասին ավելին իմանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով:
Ներբեռնել
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]