«Իթվինինգ»-ը մեդիագրագիտության ուսուցման և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ նոր էլեկտրոնային գիրք է թողարկել
Եվրոպայում ուսուցիչների ամենամեծ ուսումնական համայնքը՝ «Իթվինինգ»-ը (eTwinning), ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Մեդիագրագիտության ուսուցում և ապատեղեկատվության դեմ պայքար «Իթվինինգ»-ի հետ»:
«Իթվինինգ»-ի գիրքը նպատակ ունի ոգեշնչել և աջակցել ուսուցիչներին և բոլոր տարիքային խմբերի աշակերտներին՝ ուսումնասիրելով այս թեմայի բազմաթիվ ասպեկտները, ներկայացնելով «Իթվինինգ»-ի նախագծերի օրինակները և առաջարկելով ռեսուրսներ ու գործողություններ:
Հրատարակությունը բացատրում է ապատեղեկատվության հղացքը, դիտարկում է, թե ինչպես են երիտասարդները փոխազդում լրատվամիջոցների հետ, ներկայացնում է մեդիագրագիտության և ապատեղեկատվության վերաբերյալ «Իթվինինգ»-ի ակնառու նախագծերը և տալիս է մեդիագրագիտությունը զարգացնելու համար նախատեսված գործիքների ու ռեսուրսների, ինչպես նաև դասարանային պարապմունքների օրինակներ։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]