Շառլ Միշել. ԵՄ-ն առաջարկում է փորձագիտական առաքելություն՝ ի աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման
Եվրոպական միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացող իրավիճակը և երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների հետագա քայլերը քննարկելու նպատակով։
Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը, մասնավորապես, երկու երկրների պաշտպանության նախարարների միջև նախագահ Միշելի միջնորդությամբ ուղիղ կապի հաստատումը։
Եվրոպական միության Խորհրդի նախագահը նաև ողջունել է վերջերս Ադրբեջանի կողմից տասը հայ պահվող անձանց ազատ արձակումը և Հայաստանի կողմից՝ մնացած բոլոր տարածքների ականապատման քարտեզների հանձնումը: Նա կոչ է արել լիարժեք և արագ լուծման գալ բոլոր մարդասիրական խնդիրների շուրջ:
Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների ծրագրված մեկնարկի համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել՝ տեղում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Նախագահ Միշելը հայտնել է, որ ԵՄ-ն հասանելի կդարձնի փորձագիտական առաքելություն և խորհրդատվական խումբ՝ աջակցելու սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերին՝ երկու երկրներին տրամադրելով տեխնիկական աջակցություն:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]