«Ծանոթացիր Օզզիի հետ». ԵՄ-ն սկսում է նոր արշավ՝ օգնելու երեխաներին խնայել էներգիա
Ծանոթացիր Օզզիի հետ: Այս փափլիկ համստերը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին և հանդիսանում արշավի դեմքը, որն օգնում է երեխաներին խնայել էներգիա:
EU4Energy-ի կողմից EUNeighbours East-ի հետ համագործակցությամբ կազմակերպված իրազեկման արշավը կանցկացվի 2022 թվականի ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Արշավի կենտրոնական դեմքը Օզզի համստերն է՝ էներգաարդյունավետության մասին «Էլեկտրալամպ» վերնագրով նոր կոմիքսի գլխավոր հերոսներից մեկը:
Կոմիքսը կենտրոնանում է մատաղ սերնդի շրջանում էներգաարդյունավետության և էներգախնայողության պարզ միջոցներին (օրինակ՝ չօգտագործվող սարքերը հոսանքից անջատելը կամ ջեռուցումն անջատելը), ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի վրա էներգիայի վատնման բացասական ազդեցությունների մասին իրազեկության բարձրացման վրա:
«Էլեկտրալամպ»-ը պատմում է չորս ընկերների և նրանց ընտանի կենդանիների մասին, ովքեր անտառում հայտնաբերում են հին տնակ, որտեղ կենդանիները պրոֆեսոր Սլեյթին օգնում են գտնել էներգիա գեներացնելու այլընտրանքային մեթոդներ՝ շրջակա միջավայրին վնաս չհասցնելու համար: Պրոֆեսոր Սլեյթը երեխաներին ցույց է տալիս. թե ինչ սարսափելի բաներ կարող են պատահել մոլորակի և նրա բնակչության հետ, եթե մարդիկ չսկսեն արդյունավետորեն օգտագործել էներգիան: Միավորված լինելով էներգիայի վատնումը կրճատելու միջոցով մոլորակը փրկելու գաղափարի շուրջը՝ երեխաներին՝ Օզզի համստերի հետ միասին, հաջողվում է վերափոխել մեկ քաղաքի կյանքը:
Կոմիքսում ներկայացված էներգախնայողության խորհուրդների տարածմանն աջակցելու համար EUNeighbours East-ը սկսում է Օզզի համստերի մասնակցությամբ սոցիալական մեդիա արշավ՝ սոցիալական ցանցերի տարբեր հարթակների և դպրոցական գործունեության միջոցով թիրախավորելով երեխաներին:
Կոմիքսը մշակվել է «EU4Energy փուլ II. մաքուր էներգիայի անցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի նպաստել էներգետիկայի համար պատշաճ օրենսդրական և կարգավորող շրջանակների զարգացմանը, աջակցել տարածաշրջանի անցմանը մաքուր էներգիային և նրա էներգետիկ շուկաների ազատականացմանը:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]