EU4Youth. Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության զարգացման դրամաշնորհներ
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» («EU4Youth») ծրագիրը նախաձեռնել է դրամաշնորհային առաջարկների մրցույթ՝ ուղղված երիտասարդների թվային հմտությունների խթանմանը, կանաչ անցման համար հմտությունների զարգացմանը և ձեռնարկատիրական ու կարիերայի կառավարման հմտությունների բարելավմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անապահով երիտասարդների վրա:
Դրամաշնորհային ծրագիրը բաղկացած է երկու լոտերից.
Անապահով երիտասարդների թվային կոմպետենցիաների զարգացում, ձեռներեցության խթանում և աջակցություն համապատասխան ցանցերին ու գործընկերություններին: Ծրագրային առաջարկներից յուրաքանչյուրի բյուջեն պետք է լինի 250,000-ից 300,000 եվրոյի շրջանակում:
Երիտասարդների սոցիալական ձեռներեցության և կարիերայի կառավարման հմտությունների զարգացում` կենտրոնանալով կանաչ և թվային տնտեսությունների վրա, և աջակցություն համապատասխան ցանցերին ու գործընկերություններին: Ծրագրային առաջարկներից յուրաքանչյուրի բյուջեն պետք է լինի 800,000-ից 1,000,000 եվրոյի շրջանակում:
Ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն նվազագույնը երեք և առավելագույնը վեց կազմակերպություններից բաղկացած խմբի կողմից, որոնցից մեկը պետք է հանդես գա որպես գլխավոր հայտատու, իսկ առնվազն երկուսը՝ համահայտատու՝ Արևելյան գործընկերության առնվազն երկու երկրներից (օրինակ՝ Վրաստանը ներկայացնող գլխավոր հայտատու + Հայաստանը ներկայացնող համահայտատու + ԵՄ-ն ներկայացնող համահայտատու, կամ Ուկրաինան ներկայացնող գլխավոր հայտատու + Ադրբեջանը ներկայացնող համահայտատու + Ուկրաինան ներկայացնող համահայտատու):
Յուրաքանչյուր առաջարկված գործողությունը պետք է կազմակերպվի Արևելյան գործընկերության առնվազն երկու երկրում:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. հունիսի 14-ը:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]