Երիտասարդները հանուն առողջ և ժողովրդավարական հասարակության. թողարկվել է ԵԵԴ ամսագրի երկրորդ հրատարակությունը
Հունիսի 28-ին թողարկվել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնության ամսագրի երկրորդ հրատարակությունը, ինչը համընկել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն այստե՛ղ, ժողովրդավարություն հիմա՛» (Democracy Here Democracy Now!) արշավի ու դրա երիտասարդական միջոցառումների շաբաթվա մեկնարկի հետ:
Հերթական հրատարակության նպատակն է ներկայացնել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության վերաբերյալ տարբեր տեսակետներ՝ ուսումնասիրելով, թե աշխարհամասի տարբեր ծայրերում ինչպես են երիտասարդներն ազդում իրենց հասարակությունների վրա և ինչպիսին են տեսնում ապագան:
2022-ը հայտարարվել է Երիտասարդության եվրոպական տարի, ուստի այս համարով ամսագիրը նպատակ ունի հռչակել. երիտասարդները և նրանց իրավունքներն ու կարիքները հասարակության հիմքում են, նրանք պետք է լինեն որոշումների կայացման կենտրոնում և ունենան իրենց արժանի տարածք: Երիտասարդների բովանդակալից մասնակցությունը կարևոր է առողջ և ժողովրդավարական հասարակության համար:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը կամավորական ցանց է, որը միավորում է երիտասարդներին Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և ԵՄ անդամ երկրներից ու Միացյալ Թագավորությունից: Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]