Ռուսական վերնախավի, վստահված անձանց և օլիգարխների հարցերով աշխատանքային խումբը սառեցրել է պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների 30 միլիարդ դոլարի ակտիվները
Ռուսական վերնախավի, վստահված անձանց և օլիգարխների (REPO) հարցերով աշխատանքային խումբն իր գործունեության 100 օրվա ընթացքում արգելափակել կամ սառեցրել է պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ավելի քան 30 միլիարդ դոլարի ակտիվներ: Բացի այդ, REPO-ն կարողացել է սառեցնել կամ առգրավել պատժամիջոցների տակ հայտնված անձանց պատկանող թանկարժեք գույքը և զգալիորեն սահմանափակել նրանց մուտքը միջազգային ֆինանսական համակարգ:
Աշխատանքային խումբը ստեղծվել է ապրիլի կեսին՝ առավելագույնի հասցնելու պատժամիջոցների ազդեցությունը որոշակի անձանց և կազմակերպությունների վրա, որոնք աջակցում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին: REPO-ի շրջանակներում ԵՄ-ն գործակցում է «Մեծ յոթնյակի» երկրների՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Ավստրալիայի հետ:
Սերտ և լայնածավալ ազգային և միջազգային համակարգման և համագործակցության միջոցով REPO-ի անդամները կարողացել են.
- արգելափակել կամ սառեցնել պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների ավելի քան 30 միլիարդ դոլարի ակտիվները ֆինանսական հաշիվներում և տնտեսական ռեսուրսներում:
- անշարժացնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ դոլարի ակտիվները,
- առգրավել, սառեցնել կամ կալանավորել զբոսանավեր և այլ նավեր, որոնք պատկանում, պահվում կամ վերահսկվում են պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների կողմից, այդ թվում՝ «Amadea», «Tango», «Amore Vero», «Rahil» և «Phi» զբոսանավերը,
- առգրավել կամ սառեցնել շքեղ անշարժ գույք, որը պատկանում, տնօրինվում կամ վերահսկվում է պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցիների կողմից,
- սահմանափակել Ռուսաստանի մուտքը համաշխարհային ֆինանսական համակարգ՝ Ռուսաստանի համար ավելի դժվարացնելով տեխնոլոգիաների ձեռք բերումը, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայում իր չարդարացված պատերազմը շարունակելու համար:
Աշխատանքային խմբի անդամներն ասում են, որ առաջիկա ամիսների ընթացքում կշարունակեն հետևել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական ակտիվներին և թույլ չեն տա խաթարել համատեղ ներդրված սահմանափակող միջոցները:
«Մենք շարունակում ենք մեծացնել այն գինը, որը Ռուսաստանը վճարում է իր վարած պատերազմի համար»,- հայտարարել է աշխատանքային խումբը։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]