Skip to main content
<strong>Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ ԵՄ-ն սառեցրել է իր պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխների և կազմակերպությունների 13.8 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվները</strong>
[featured_image_copyright]
13 Հուլիսի, 2022

Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է, որ ԵՄ-ն սառեցրել է իր պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխների և կազմակերպությունների 13.8 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվները


Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդյե Ռեյնդերսը երեքշաբթի օրը Պրահայում կայացած ԵՄ արդարադատության նախարարների հանդիպմանն ընդառաջ հայտարարել է, որ ԵՄ-ն սառեցրել է իր պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխների և կազմակերպությունների 13.8 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվները։

«Դա բավականին շատ է: Բայց դրա զգալի մասը՝ ավելի քան 12 միլիարդ եվրոն, ստացվում է հինգ անդամ երկրներից, ուստի մենք պետք է շարունակենք համոզել մյուսներին անել նույնը»,- ասել է հանձնակատարը:

Նա հավելել է, որ ամառվանից հետո ինքն ակնկալում է վերջնական քաղաքական համաձայնություն նոր իրավական գործիքի շուրջ, որով պատժամիջոցների խախտումը կամ շրջանցելու փորձը քրեական հանցագործություն կդառնա ամենուր ԵՄ տարածքում։

Ակտիվները սառեցվել են մարտին Եվրոպական հանձնաժողովի կողմից ստեղծված «Սառեցնել և բռնագրավել» աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ուկրաինա. Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է կանոններ օլիգարխների և սահմանափակիչ միջոցները խախտող այլ հանցավոր տարրերի ակտիվների սառեցման և բռնագրավման վերաբերյալ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,