Իջևանը կստանա 300 հազար եվրո մշակութային զարգացման ռազմավարության իրագործման համար
Իջևան քաղաքը՝ Արևելյան գործընկերության երկրների վեց այլ քաղաքների հետ մեկտեղ, հաղթել է EU4Culture-ի դրամաշնորհային մրցույթում և Եվրոպական միությունից կստանա մինչև 300,000 եվրո՝ իր մշակութային զարգացման ռազմավարության իրագործման համար:
Մրցույթի նախորդ փուլում կարճ ցուցակում ընդգրկված 14 քաղաքներ (յուրաքանչյուր երկրից մինչև երեք քաղաք) ստացել էին 30,000-ական եվրոյի ԵՄ դրամաշնորհ՝ իրենց մշակութային զարգացման ռազմավարությունները պատրաստելու համար:
Ֆինանսական օժանդակությունից զատ, EU4Culture-ն Իջևանին կառաջարկի վերջինիս կարիքներին հարմարեցված կարողությունների զարգացման ծրագիր։
EU4Culture-ը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և աջակցում է մշակույթի ու ստեղծագործական հատվածին՝ կենտրոնանալով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքների վրա: Ծրագիրն իրականացվում է Գյոթե Ինստիտուտի (ղեկավար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի և Վրաստանում Ֆրանսիական ինստիտուտի կողմից:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]