ԵՄ աջակցությամբ Գյումրիում իր դռներն է բացել «Օդա» մշակութային տունը
Հունիսի 6-ին Գյումրիում՝ Տիգրան Մեծի 11 հասցեում, իր դռներն է բացել «Օդա» մշակութային տունը։ Բացման արարողությունն ուղեկցվել է ազգային գործիքներով կենդանի երաժշտությամբ, որին հաջորդել է ստվերների թատրոնի գեղեցիկ բեմադրությունը:
«Օդա» մշակութային տունը սոցիալ-մշակութային նախաձեռնություն է, որտեղ կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ՝ նվիրված երաժշտությանը, արվեստին եւ պոեզիային։ Այն նպատակ ունի վերակենդանացնել հին ավանդույթները եւ նպաստել Գյումրիի զբոսաշրջության զարգացմանը։
««Օդա» մշակութային տանը ցուցաբերվող աջակցությունը եւս մեկ անգամ ապացուցում է Եվրոպական միության հանձնառությունը մշակութային փոխանակումների խթանմանը եւ երկրների բազմազան ժառանգության պահպանմանը՝ ի աջակցություն նաեւ մշակութային զբոսաշրջության զարգացմանը: Հուսով եմ, որ «Օդա»-ն կդառնա ոգեշնչման վայր, որտեղ ավանդույթներն ու նորարարությունները ներդաշնակորեն կզուգակցվեն»,- բացման արարողությանը նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսը։
«Օդա»-ի ստեղծումը հնարավոր է դարձել EU4Business-ի «Նորարարական զբոսաշրջության եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ իրականացվում GIZ-ի կողմից:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]