Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Մոլդովայում հանդիպել են Շառլ Միշելին, Օլաֆ Շոլցին ու Ֆրանսուա Մակրոնին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 1-ին կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Գագաթաժողովն անցկացվել է Քիշնեւից 35 կմ հեռավորության վրա գտնվող Բուլբոակա գյուղի Միմի ամրոցում։
«Մենք առիթ ունեցանք անդրադառնալու բոլոր այն թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում՝ հաղորդակցության ուղիներ, սահմանների սահմանազատում, խաղաղության պայմանագրի հարցեր», — հանդիպումից հետո հայտարարել է Շառլ Միշելը՝ հավելելով, որ այս հանդիպումը «շատ լավ նախապատրաստություն էր» հաջորդ հանդիպման համար, որը տեղի կունենա հուլիսի 21-ին Բրյուսելում:
Նա նաեւ նշել է, որ նախագահ Ալիեւին, վարչապետ Փաշինյանին, կանցլեր Շոլցին եւ նախագահ Մակրոնին մտադիր է հրավիրել հանդիպելու նաեւ Իսպանիայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպման շրջանակում։
Միշելն ասել է, որ դա նշանակում է` ԵՄ-ն կանի ամեն ինչ, որպեսզի օգնի ավելի մեծ առաջընթաց ապահովել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]