«Ստեղծարար Եվրոպա»-ն փնտրում է փորձագետների Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից՝ «Culture Moves Europe» ծրագրի գնահատողների խմբին միանալու համար
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը փնտրում է փորձագետների, ովքեր կմիանան «Culture Moves Europe» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անհատական շարժունակության գործողությունների համար իր գնահատողների խմբին։
Ընտրված փորձագետները պետք է գնահատեն հայտատուների կողմից ներկայացված ծրագրային առաջարկները, որոնց նպատակն է նպաստել մշակութային կամ ստեղծագործական գործունեությանը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից եւ հայտատուի օրինական բնակության վայրից տարբերվող մեկ այլ երկրում։
Թեկնածուն պետք է լինի առնվազն 18 տարեկան եւ ունենա գիտելիքներ ու մասնագիտական փորձ հետեւյալ ոլորտներից մեկում՝ ճարտարապետություն, մշակութային ժառանգություն, նորաձեւության դիզայն եւ դիզայն, գրական թարգմանություն, երաժշտություն, կատարողական արվեստ կամ վիզուալ արվեստ, ինչպես նաեւ միջազգային մշակութային փոխանակման եւ/կամ շարժունակության ծրագրերի իրականացում եւ գնահատում:
Թեկնածուն պետք է լինի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներից մեկի օրինական ռեզիդենտ (ներառյալ Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան), վարժ տիրապետի անգլերենին (C1 մակարդակ) եւ հասանելի լինի 2023 թվականի նոյեմբերից մինչեւ 2024 թվականի հունիսը, ինչպես նաեւ 2024 թվականի հոկտեմբերից մինչեւ 2025 թվականի փետրվարը ներառող գնահատման ժամանակաշրջանների ընթացքում։
Փորձագիտական աշխատանքը ենթադրում է դրամական վարձատրություն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]