EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը պիլոտային նախաձեռնություն է մեկնարկում Հայաստանում եւ Ուկրաինայում
«EU4Digital» ծրագիրը հայտարարել է իր «Ազգային տաղավարային օգտահաշիվ» (National Pavilion Account) պիլոտային գործողության պաշտոնական մեկնարկի մասին:
Նշված պիլոտային գործողությունը նորարարական նախաձեռնություն է, որի նպատակն է հեշտացնել անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիան ՓՄՁ-ների համար: Ծրագիրը կօգնի պետական սեփականություն հանդիսացող ազգային տաղավարային օգտահաշիվներ ստեղծել էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում Եվրամիության հիմնական առեւտրային հարթակներում եւ աջակցել մասնակից երկրների ՓՄՁ-ներին՝ օգտագործելու այդ օգտահաշիվները՝ առանց հետագա գրանցման, փաստաթղթավորման կամ նշված հարթակների կողմից ներկայացվող այլ պահանջների: Սա մասնակից ՓՄՁ-ներին թույլ կտա ցուցադրել եւ վաճառել իրենց արտադրանքը ԵՄ-ի վերոնշյալ առեւտրային հարթակներում՝ օգտվելով հաճախորդների գլոբալ բազայից եւ ընդլայնելով իրենց բիզնեսը ազգային սահմաններից դուրս:
Ազգային տաղավարային օգտահաշիվների սեփականատերերը պատասխանատու կլինեն դրանց կառավարման համար՝ ներառյալ ապրանքացանկերի ստեղծումը, գործառնությունների կառավարումը եւ հաճախորդների աջակցությունը: Էլեկտրոնային կոմերցիայի երկու հաջողակ հարթակներ՝ «Buy Armenian»-ը՝ Հայաստանից, եւ «Made with Bravery»-ն՝ Ուկրաինայից, ընտրվել են որպես պիլոտային ազգային օգտահաշիվների սեփականատերեր։
Պիլոտային գործողությամբ ենթադրվող հաջորդ քայլերն են՝
- պիլոտային առեւտրային հարթակների հաստատում թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի համար.
- յուրաքանչյուր երկրից պրոդուկտի սեփականատերերի (ՓՄՁ-ներ) ընտրություն.
- առեւտրային հարթակներում օգտահաշիվների ստեղծում եւ ԵՄ-ում ԱԱՀ-ի համար գրանցում.
- առեւտրային հարթակներում ապրանքների վաճառք։
Ավելի ուշ կիրականացվի պիլոտային գործողության հաջողության մոնիտորինգ եւ գնահատում, ինչը արդյունքներով կպատրաստվեն առաջարկություններ Արեւելյան գործընկերության երկրներում ազգային տաղավարային օգտահաշիվների համար։
«EU4Digital» նախաձեռնությունը ԵՄ-ի գլխավոր տարածաշրջանային ծրագիրն է, որն ուղղված է աջակցելու Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների թվային փոխակերպմանը եւ թվային շուկաների ներդաշնակեցմանը: Նախաձեռնության էլեկտրոնային կոմերցիայի աքսելերատորը ներառում է Արեւելյան գործընկերության երկրներում օրենսդրության, ստանդարտների եւ էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգի ընդհանուր փոփոխությունները գնահատելու գործողություններ:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]