ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրի շրջանակում ամառային ճամբար է կազմակերպվել ականներից տուժած ընտանիքներում ապրող երեխաների համար
Ս.թ. օգոստոս ամսին Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպվել էր ամառային ճամբար ականներից տուժած ընտանիքներում եւ համայնքներում ապրող երեխաների համար։ Ամառային ճամբարը կազմակերպվել էր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից։
Ամառային ճամբարին մասնակցել է 12-15 տարեկան 60 երեխա՝ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից։ Նրանք ընտրվել են հիմնականում ականներից եւ պայթուցիկ զինամթերքից (ՊԶ) տուժած սահմանամերձ համայնքներից, ականներից եւ ՊԶ-ից անմիջապես տուժած ընտանիքներից:
Ամառային ճամբարի կազմակերպման նպատակը երեխաներին ականների ռիսկերի մասին կրթելու եւ անվտանգ վարքագծի կանոններին ծանոթացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ նրանց ֆիզիկական, հուզական եւ հոգեբանական բարեկեցության բարձրացումն էր։
Երեխաները ծանոթացել են ականազերծման գործողություններին, հրետակոծության եւ կրակոցների ժամանակ առաջին օգնության եւ անվտանգության կանոններին, քննադատական մտածողության հիմունքներին եւ մասնակցել մի շարք այլ միջոցառումների։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]