«European Spaces of Culture» նախաձեռնությունը մեկնարկում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ մշակութային համագործակցության նոր գաղափարների մրցույթ
Եվրոպական հանձնաժողովի կողմից համաֆինանսավորվող «Մշակույթի եվրոպական տարածքներ» (European Spaces of Culture) նախաձեռնությունը փնտրում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ մշակութային համագործակցության թարմ նորարարական գաղափարներ՝ ԵՄ մշակույթի ազգային ինստիտուտների (EUNIC), ԵՄ–ի եւ նրանիդ դուրս գործող տեղական գործընկերների ներգրավմամբ։
Կանչի նպատակն է գտնել մշակութային հարաբերությունների ոլորտում նոր նախագծերի գաղափարներ, որոնք կարող են նպաստել միջազգային մշակութային հարաբերությունների ոլորտում ԵՄ քաղաքականության զարգացմանը:
Բոլոր նախագծային առաջարկները պետք է ներկայացվեն գործընկերների թիմի կողմից, որը պետք է ներառի EUNIC-ի առնվազն երեք անդամ եւ երեք տեղական գործընկեր, ԵՄ պատվիրակություններն էլ պետք է ակտիվորեն ներգրավված լինեն նախագծում:
Բոլոր առաջարկվող նախագծերը պետք է իրականացվեն 2024 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2025 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Առաջարկվող դրամաշնորհի չափը կազմում է մինչեւ 60,000 եվրո յուրաքանչյուր նախագծային առաջարկի համար: Գործընկերների կամ որեւէ երրորդ կողմի համաֆինանսավորում չի պահանջվում, բայց խիստ խրախուսվում է:
Նախագծային գաղափարների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 17-ը: Վերջնական պլանները պետք է ներկայացվեն 2024 թվականի ապրիլին:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]