Culture Moves Europe ծրագիրը մեկնարկում է ռեզիդենտության ֆինանսավորման նոր հայտամրցույթ
2023 թվականի դեկտեմբերի 16-ին բացվել է Culture Moves Europe շարժունակության ծրագրի շրջանակում մշակութային ռեզիդենտության ծրագրերի ֆինանսավորման երկրորդ հայտամրցույթը։
Ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից 40 երկրներում՝ ներառյալ Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում որպես իրավաբանական անձ գրանցված կազմակերպություններին եւ անհատ արվեստագետներին, որոնք ռեզիդենտական ծրագրի շրջանակում ցանկանում են հյուրընկալել միջազգային արվեստագետների եւ մշակութային մասնագետների:
Ծրագիրը նախատեսված է ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի եւ նորաձեւության դիզայնի, գրական թարգմանության, երաժշտության, կատարողական եւ վիզուալ արվեստի ոլորտներում ռեզիդենտական գործողությունների իրականացման համար: Հյուրընկալող կողմը պետք է հրավիրված արվեստագետներին ապահովի համապատասխան պայմաններով, սարքավորումներով եւ մենթորությամբ, որպեսզի մասնակիցներն ունենան լավ պայմաններ իրենց ծրագրերն իրականացնելու համար:
Սույն մրցույթի շրջանակներում յուրաքանչյուր հյուրընկալող կողմ կարող է ընդունել մինրեւ հինգ արվեստագետ եւ մշակութային գործիչ՝ 22-ից 300 օր տեւողությամբ ռեզիդենտական ծրագրի իրականացման համար։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի հունվարի 16-ը:
Դիմելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել օգտահաշիվ Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալում։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]