EU4Youth. Եվրոպայի քոլեջի Նատոլինի կամպուսն առաջարկում է կրթաթոշակներ 2024-25 ուսումնական տարում «Եվրոպական միջդիսցիպլինար ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրն անցնելու համար
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը երիտասարդների համար» (EU4Youth) ծրագիրն ընդունում է հայտեր Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) ուսանողներից՝ 2024-25 ուսումնական տարում Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի (Լեհաստան) «Եվրոպական միջդիսցիպլինար ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագիրն անցնելու համար
Կրթաթոշակները կծածկեն ուսման վարձի, սննդի եւ համալսարանական կամպուսում կեցության ծախսերը։ Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից համաֆինանսավորվող «EU4Youth III՝ Երիտասարդների զբաղվածություն եւ ձեռներեցություն» ծրագրի ծրջանակներում։
Կրթաթոշակներ տրամադրելու հարցում առաջնահերթությունը կտրվի անապահով ուսանողներին, թեեւ դիմելու իրավասություն ունեն վերոնշյալ երկրները ներկայացնող բոլոր ուսանողները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի հունվարի 16-ն է:
Եվրոպայի քոլեջը մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա իր բոլոր մագիստրոսական ծրագրերի համար առցանց դիմումների ընդունման գործընթացը։ Հատկանշական է, որ Արեւելյան գործընկերության երկրների ուսանողների համար հասանելի են նաեւ այլ կրթաթոշակներ՝ դիմումների ընդունման միեւնույն վերջնաժամկետով:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]