Օշականի եվրաակումբը նշում է իր մեկամյա հոբելյանը
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի պատմության մեջ առաջին եվրաակումբը նշել է իր մեկամյա հոբելյանը:
2022 թվականին դեկտեմբերին երիտասարդ եվրոպական դեսպանների (YEAs) կողմից գործարկվելուց ի վեր՝ Օշականի եվրաակումբն իրականացրել է շուրջ 100 նախաձեռնություն՝ Օշականից եւ հարակից համայնքներից ներգրավելով ավելի քան 1200 երիտասարդի։
«Մեկ տարի ձեզ հետ» միջոցառման ժամանակ կամավորները կիսվել են ակումբում իրենց փորձով: Կամավորների միջազգային օրվա առթիվ երկու կամավորներ՝ Լաուրա Մնացականյանը եւ Ալբերտ Գաբրիելյանը ստացել են «Դու կարող ես» մրցանակը՝ ակումբի գործունեությանն ակտիվ մասնակցության համար։
Միջոցառմանը եվրաակումբի թիմին միացել են դիվանագետներ, կառավարության, տեղական իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ Վայքի եվրաակումբի մի խումբ ներկայացուցիչներ։
2023 թվականի Եվրոպական հմտությունների տարվա շրջանակներում եւ ցկյանս ուսումնառությանը նոր խթան հաղորդելու նպատակով՝ Օշականի եվրաակումբի կամավորները հիմնել են տարբեր ուղղվածությամբ, մասնավորապես՝ ակտիվ քաղաքացիության, օտար լեզվի, լուսանկարչության եւ բնապահպանական ակումբներ:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ (YEAs)» նախաձեռնությունը համախմբում է սոցիալապես ակտիվ երիտասարդների Արեւելյան գործընկերության վեց երկրներից, Եվրոպական միությունից եւ Միացյալ Թագավորությունից՝ խթանելու երկխոսությունը եւ բարձրացնելու իր արեւելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկվածությունը:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]