Creative Europe-ը հայտարարում է գրական թարգմանությունների նախագծերի ֆինանսավորման մրցույթ՝ մինչեւ 300 հազար եվրոյի չափով
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագիրը մեկնարկել է կոչ՝ աջակցելու եվրոպական գեղարվեստական գրական ստեղծագործությունների (վեպեր, պոեզիա, կոմիքսներ եւ այլն) թարգմանությանը, առաջխաղացմանն ու տարածմանը։
5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով սխեման կֆինանսավորի 40 նախագիծ։
Մրցույթին կարող են մասնակցել «Ստեղծարար Եվրոպա» ծրագրում ներգրավված երկրների (այդ թվում՝ Հայաստանի) հետաքրքրված կազմակերպությունները՝ որպես անհատ դիմորդ կամ որպես առնվազն երկու համապատասխան կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի անդամ:
Դիմորդները կարող են դիմել տարբեր ծավալներ եւ վերին շեմ ունեցող նախագծերով` թարգմանված գրքերի քանակության եւ ստանալիք ֆինանսավորման համար.
- փոքր նախագծերը, որոնք առաջարկում են մինչեւ տասը տարբեր գրքերի թարգմանություն, կարող են ստանալ մինչեւ 100,000 եվրո.
- միջին նախագծերը, որոնք առաջարկում են մինչեւ 20 տարբեր գրքերի թարգմանություն, կարող են ստանալ մինչեւ 200,000 եվրո.
- խոշոր նախագծերը, որոնք առաջարկում են 21 եւ ավելի տարբեր գրքերի թարգմանություն, կարող են ստանալ մինչեւ 300,000 եվրո:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 16-ն է:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]