Skip to main content
Էներգետիկ համայնքի ամառային դպրոց 2024-ի համար ընդունելությունը սկսված է  
24 Հունվարի, 2024

Էներգետիկ համայնքի ամառային դպրոց 2024-ի համար ընդունելությունը սկսված է  


Էներգետիկ համայնքի ամառային դպրոցը հայտարարել է 2024 թվականի համար դիմումների ընդունման մեկնարկի մասին։

Այս հնարավորությունը հարմարեցված է հետբուհական ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել էներգետիկ անցման վերաբերյալ իրենց պատկերացումները եւ նպաստել ոլորտի ակտիվ զարգացմանը։

Ծրագիրն ընդգրկում է էներգետիկայի հետ կապված թեմաների լայն շրջանակ: Մանրամասն տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի առցանց։

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար մասնակցությունն անվճար է։

Այս տարվա ամառային դպրոցը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի հուլիսի 20-27-ը Մոլդովայի տեխնիկական համալսարանում (Քիշնեւ):

Էներգետիկ համայնքի ամառային դպրոցին կարող են դիմել՝

  • հետբուհական ուսանողներ. մագիստրանտներ կամ ասպիրանտներ, ովքեր ցանկանում են խորացնել էներգետիկայի հետ կապված հարցերի վերաբերյալ իրենց գիտելիքները,
  • հետազոտողներ. էներգիայի հետ կապված տարբեր գիտակարգերում գործունեություն ծավալող անհատներ,
  • երիտասարդ մասնագետներ. պետական հաստատություններում, ընկերություններում, վերլուծական կենտրոններում, ՀԿ-ներում եւ այլ համապատասխան էներգետիկ ոլորտներում աշխատողներ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 31-ը։

2024 թվականի Էներգետիկ համայնքի ամառային դպրոցը կազմակերպել են Էներգետիկ համայնքի քարտուղարությունը՝ Վիշեգրադ հիմնադրամի, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի «Dialogue Southeast Europe» նախաձեռնության (FES SOE), Պոլիսի համալսարանի (Ալբանիա) եւ Մոլդովայի տեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Մարտի, 2024


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,