2021-2025 թթ «Երկրի մակարդակով իրականացման ծրագիր-Հայաստան»
2021-2025 թթ «Երկրի մակարդակով իրականացման ծրագիր-Հայաստան» փաստաթուղթն ընդգրկում է ինչպես ծրագրային, այնպես էլ քաղաքական պարտավորություններ և կոնկրետ գործողություններ և նախաձեռնություններ է առաջարկում Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության խթանման համար։ Երկրի գենդերային բնութագիրը (ԳԲ) մշակվել է EU4Gender Helpdesk-ի հետ կառավարության գենդերային կենտրոնների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների միջոցով:
ԵՄԻԾ-ը հիմնված է 2021-2027 թթ․ բազմամյա ինդիկատիվ ծրագրի (ԲԻԾ), Մարդու իրավունքների ոլորտում երկրի՝ 2021-2024թթ ռազմավարության, Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և քաղաքացիական հասարակության ճանապարհային քարտեզի ու Գենդերային գործողությունների ծրագիր III-ի (GAP III) վրա:
Փաստաթուղթը թարմացվել է 2023 թվականի նոյեմբերին: (Տես կից տարբերակը)
Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ԲԻԾ-ի շրջանակներում ֆինանսավորվող առաջնահերթ ուղղություններն են.
· Դիմակայուն, կայուն և ինտեգրված տնտեսություն
· Հաշվետու հաստատություններ, օրենքի գերակայություն և անվտանգություն
· Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն
· Դիմակայուն թվային առաջընթաց
· Դիմակայուն, արդար և ներառական հասարակություն
Հայաստանում գենդերային հավասարության և կանանց զորեղացման ԵՄ գործողությունների պլանի ընդհանուր նպատակներն են․
1. Ազատություն գենդերային բռնության բոլոր ձևերից
2. Սոցիալ-տնտեսական իրավունքների ուժեղացում, կանանց ու աղջիկների զորեղացում
3. «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) օրակարգի ներդրում
4. Կանաչ (էկո) և թվային փոխակերպումների մարտահրավերների և հնարավորությունների օգտագործում
Ներբեռնել
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]