ԵՄ-ն 150,000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացնում Արևելյան գործընկերության երկրների հինգ քաղաքների
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագիրը 30,000-ական եվրո դրամաշնորհ է հատկացրել իր Տարածաշրջանային քաղաքների ցանցում ընդգրկված հինգ համայնքներից յուրաքանչյուրին՝ Չարենցավան եւ Սեւան (Հայաստան), Քութայիս եւ Փոթի (Վրաստան), Օրհեյ (Մոլդովա)։
Ցանցը նպատակ ունի աջակցել 2022 թվականին EU4Culture-ի աջակցությամբ ստեղծված մշակութային զարգացման ռազմավարությունների կայուն իրականացմանը: Հինգ համայնքների ռազմավարական ծրագրերը խթանում են տարածաշրջանի տնտեսությունը՝ նպաստելով տեղական ստեղծագործական եւ մշակութային ոլորտների զարգացմանը:
Ընտրված համայնքները 2024 թվականին կօգտագործեն շնորհված միջոցները մշակութային տարբեր միջոցառումներ իրականացնելու համար, ինչպիսիք են արվեստի միջոցառումները եւ վերապատրաստումները: Համայնքային իշխանություններից մեկն էլ կստեղծի տեղական մշակույթի վերաբերյալ հանրությանը հասանելի տվյալների բազա: Լինելով EU4Culture-ի Տարածաշրջանային քաղաքների ցանցի անդամներ՝ համայնքները ցանցի ներսում եւ դրանից դուրս կկիսվեն նաեւ իրենց մշակութային զարգացման ռազմավարություններն իրականացնելու փորձով։
«Հինգ համայնքների համար նոր փաթեթը կարող է լրացուցիչ խրախուսանք ծառայել Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի մարզերում զարգացման հնարավորություններ ստեղծելու համար՝ այդպիսով ստեղծելով երկրներում մշակութային եւ ստեղծագործական ոլորտների դիմակայունության ամրապնդման նոր մոդելներ», — ասել է EU4Culture-ի ծրագրային թիմի ղեկավար Անատոլի Բայֆերտը։
«EU4Culture»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քառամյա ծրագիր է, որն ունի 7.85 միլիոն եվրո բյուջե եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրների մշակույթի եւ ստեղծարարության ոլորտներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ոչ մայրաքաղաքային բնակավայրերին։ Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի, Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]