Մայիսի 29-ից հունիսի 7-ը Երեւանում կանցկացվի եվրոպական ֆիլմերի փառատոն
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպում է եվրոպական ֆիլմերի փառատոն։
Այն տեղի կունենա մայիսի 29-ից հունիսի 7-ը Երեւանում՝ Կինոյի տանը եւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում։
Այս տարի փառատոնում ընգրկված են 23 ֆիլմեր՝ Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Մալթայից, Դանիայից եւ Հայաստանից։
«Ֆիլմերի ցուցադրությունը հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական մշակույթին եւ այն կարեւոր գաղափարներին, որոնք հեղինակները փորձել են փոխանցել ֆիլմերի միջոցով», — նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրությունում։
Փառատոնի շրջանակում հունիսի 4-ին կցուցադրվի Մստիսլավ Չերնովի «20 օր Մարիուպոլում» վավերագրական ֆիլմը: Կինոնկարում օգտագործված են Մարիուպոլի վրա ռուսական հարձակման առաջին օրերին շրջափակված քաղաքում հայտնված լրագրողների լուսանկարները եւ տեսանյութերը։ «20 օր Մարիուպոլում» ֆիլմը 2024 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]