ԵՄ-ի եւ ՄԱԶԾ-ի աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում բացվել է կանանց համար նախատեսված ֆիթնես ակումբ
Եվրոպական միության եւ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքում բացվել է Safe-Cave (Սեյֆ-Քեյվ) ֆիթնես ակումբը։
Այն այժմ յոգայի եւ պիլատեսի պարապմունքներ է անցկացնում 18-50 տարեկան 30 կանանցից բաղկացած երեք խմբի համար։ Այս կանանցից ոմանք ամռանը կմիանան Բերդում կայանալիք վազքի մարաթոնին:
«Շատ կանանց համար դա իրենց առօրյա գործերից դուրս գործունեությամբ զբաղվելու առաջին փորձն է՝ այդպիսով իրենց բարեկեցությունն ու հոգեկան առողջությունը դարձնելով թիվ մեկ առաջնահերթությունը», — նշվում է ՄԱԶԾ Հայաստանի ֆեյսբուքյան էջում։
Ակումբը բացվել է Բերդի Կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի հակամարտություններից տուժած համայնքների կանանց համար՝ նրանց հնարավորություն տալով որդեգրել առողջ ապրելակերպ եւ զբաղվել տարբեր ֆիզիկական վարժություններով։
Safe-Cave ծրագիրն իրականացվում է ԵՄ-ի եւ ՄԱԶԾ-ի աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն երկխոսության․ փոխըմբռնման ամրապնդում հակամարտության կողմերի միջեւ» (EU4Dialogue) ծրագրի շրջանակում։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]