Սոցիոլոգիական հարցումները վկայում են Հայաստանում Եվրոպական միության նկատմամբ վստահության աճի մասին
Հայաստանում 2024 թվականի ամենամյա հարցման արդյունքների համաձայն՝ երկրի քաղաքացիների 62 տոկոսը վստահում է Եվրոպական միությանը։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է մյուս բոլոր միջազգային հաստատությունների շրջանում եւ 19 տոկոսային կետով ավելի է երկու տարի առաջվա ցուցանիշից, մինչդեռ հինգ հարցվածներից գրեթե չորսը (78%) ԵՄ-ի եւ Հայաստանի հարաբերությունները դրական են գնահատում:
Հարցումն անցկացվել է 2024 թվականի մարտին 1000 հոգուց բաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանում՝ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ամենամյա հարցումներն 2016 թվականից սկսած անցկացվում են «EUNEIGHBOURS east» ծրագրի կողմից Հայաստանում եւ Արեւելյան գործընկերության մյուս հինգ երկրներում։
Այս տարվա հարցումը ցույց է տվել նաեւ, որ հայաստանցիների 80%-ը տեղյակ է իրենց երկրին ԵՄ ֆինանսական աջակցության մասին (այս ցուցանիշն ամենաբարձրն է հարցումների մեկնարկից ի վեր, մինչդեռ 2016 թվականին այն կազմում էր 62%), իսկ նրանցից 48%-ը (11 տոկոսային կետով ավելի, քան անցած տարի) ընդունում է դրա արդյունավետությունը։
ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը (56%) դրական պատկերացում ունի ԵՄ-ի մասին (նախորդ տարվա համեմատ 9 տոկոսային կետով ավելի), բացասական պատկերացում ունեցողները կազմում են ընդամենը 9%-ը, իսկ չեզոք՝ 30%-ը:
Հայաստանցիների մեծ մասը (75%) կցանկանար, որ ԵՄ-ն ավելի մեծ դեր խաղա երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում, մինչդեռ 42%-ը կցանկանար ավելի մեծ աջակցություն առողջապահությանը, 40%-ը՝ կրթությանը։
Հարցումը ցույց է տվել նաեւ, որ Հայաստանում լրատվական աղբյուրները ԵՄ-ի մասին փոխանցում են դրական (50%) կամ չեզոք (35%) պատկեր եւ որ գրեթե բոլոր քաղաքացիները (90%) կցանկանան ավելի լավ հասանելիություն ունենալ ԵՄ-ի մասին տեղեկատվությանը:
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]