Skip to main content
«Համերաշխություն Ուկրաինայի հետ» միջոցառում Լեհաստանում՝ երիտասարդական աշխատողների ու առաջնորդների համար. դիմելու վերջնաժամկետը հուլիսի 14-ն է
4 Հուլիսի, 2024

«Համերաշխություն Ուկրաինայի հետ» միջոցառում Լեհաստանում՝ երիտասարդական աշխատողների ու առաջնորդների համար. դիմելու վերջնաժամկետը հուլիսի 14-ն է


ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնը եւ Լեհաստանի «Կրթական համակարգի զարգացման հիմնադրամ» ազգային գործակալությունը հրավիրում են երիտասարդական աշխատողներին եւ առաջնորդներին մասնակցելու Լեհաստանի Լյուբլին քաղաքում սեպտեմբերի 10-ից 13-ը կայանալիք «Համերաշխություն Ուկրաինայի հետ» միջոցառմանը։

Եռօրյա միջազգային միջոցառումը կհավաքի 60 երիտասարդի “Էրազմուս+/ԵՀԿ” ծրագրերի մասնակից երկրներից եւ Ուկրաինայից:

«Համերաշխություն Ուկրաինայի հետ» միջոցառումը կկենտրոնանա Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի ժամանակ ուկրաինական երիտասարդական կազմակերպությունների հետ միջազգային երիտասարդական համագործակցության հետ կապված արդիական հարցերի վրա։ Մասնակիցները կկիսվեն միջազգային երիտասարդական համագործակցության փորձով եւ կքննարկեն, թե ինչպես աշխատել պատերազմական տրավմաներ ունեցող երիտասարդների հետ: Նրանք նաեւ կդիտարկեն աջակցության հնարավորությունը ոլորտին եւ երիտասարդական աշխատողներին, ովքեր աշխատում են փախստականի փորձ ունեցող երիտասարդների հետ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 14-ը։

Կազմակերպիչները կհոգան կացության եւ սննդի ծախսերը, ինչպես նաեւ կարող են հոգալ մասնակցության եւ ճանապարհորդության ծախսերը: Ուկրաինայից ժամանած մասնակիցները մասնակցության վճար չեն վճարի։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,