Skip to main content
Perform Europe-ն ընտրել է 42 գործընկերային նախագիծ՝ այդ թվում Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից
[featured_image_copyright]
10 Հուլիսի, 2024

Perform Europe-ն ընտրել է 42 գործընկերային նախագիծ՝ այդ թվում Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից


Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Perform Europe» ծրագիրը 2,1 միլիոն եվրո դրամաշնորհ է հատկացրել 42 գործընկերային նախագծերին: Ծրագիրը «Ստեղծարար Եվրոպայի» գործողություն է՝ ուղղված կատարողական արվեստի ոլորտում կայուն հյուրախաղերի խթանմանը։

Նախագծերի շրջանակներում կազմակերպվել են շրջագայություններ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի երկրներից կատարողական արվեստի 63 գործերով, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից 196 գործընկերների կողմից:

«Ընտրված նախագծերն ի ցույց են դնում կատարողական արվեստի՝ սոցիալական փոփոխություններ խթանելու, բազմազանությունն ու ներառականությունն առաջ մղելու, բոլոր լսարաններին հասանելիություն ապահովելու եւ գլոբալ հրատապ հիմնախնդիրները լուծելու ուժը»,- ասվում է «Ստեղծարար Եվրոպայի» մամուլի հաղորդագրության մեջ:

Ընդհանուր ֆոնդի 13%-ը կհատկացվի Ուկրաինայի կատարողական արվեստի ոլորտին աջակցող նախագծերին։

Ընտրված նախագծերից մեկը միավորում է Հայաստանը, Ուկրաինան եւ Վրաստանը: Այս նախագիծը կստանա 60,000 եվրո դրամաշնորհ՝ Վրաստանում, Հայաստանում եւ Ուկրաինայում «Ջերմոց» մասնակցային ներկայացումը բեմադրելու համար, քանի որ այս երկրների պատմական համատեքստերը խորապես համահունչ են միմյանց:

««Ջերմոցը» բարձրաձայնում է ռազմական հակամարտությունների հետեւանքով տեղահանվածների խնդրին եւ հանդիսատեսին հրավիրում է բեմի վրա ժամանակավոր պաշտպանիչ կառույց կառուցել»,- ասվում է նախագծի նկարագրության մեջ: «Լեռնային Ղարաբաղի, ռուս-վրացական եւ ռուս-ուկրաինական պատերազմների պատճառով միգրացիայի ընդհանուր փորձը ուղիներ է բացում տեղական լսարանի ներգրավման համար եւ կապված է կլիմայի միգրացիայի եւ կլիմայի փոփոխության ավելի լայն հիմնախնդիրների հետ»:

Մեկ այլ նախագծով աջակցություն կցուցաբերվի «Ալյասկա. երջանկության որոնում եւ դաժան աշխարհ» ներկայացմանը, որը վերջիններից է Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում ներկայացվածների շարքում: Այն գրվել է ռուսական ներխուժումից չորս ամիս առաջ։ Այս ստեղծագործությունը ձայն է տալիս քաղաքի երիտասարդությանը նրանց թատրոնի հիմնահատակ քանդվելուց հետո։ Ներկայացումը հյուրախաղերով հանդես կգա Լեհաստանում, Հունգարիայում եւ Բոսնիայում, որտեղ կհանդիպի տեղի երիտասարդ դերասանների, ինչպես նաեւ այդ երկրներում ապրող ուկրաինացիների հետ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ընտրված նախագծերի ցանկ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,