Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը փնտրում է ծրագրի ղեկավար
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը փնտրում է ծրագրի ղեկավար՝ Երեւանում իր թիմին միանալու համար։
Ընտրված թեկնածուի հետ ս.թ. սեպտեմբերից կկնքվի մեկ տարվա պայմանագիր՝ հնարավոր երկարաձգմամբ։ Աշխատանքը կես դրույքով է եւ ենթադրում է Երեւանում գրասենյակային եւ հեռավար աշխատանքի համակցություն։
Հաջողակ թեկնածուն նպաստելու է Էրազմուս+ ծրագրի առաջխաղացմանը, Էրազմուս+ նախագծերի զարգացումների մասին տեղեկատվության տարածմանը, օժանդակելու է հավակնորդներին, որոնք ցանկանում են դիմել Էրազմուս+ ծրագրի կողմից առաջարկվող հնարավորություններին, աջակցելու է դրամաշնորհատերերին եւ այլ գործընկերներին, ինչպես նաեւ Հայաստանում ընթացքի մեջ գտնվող նախագծերին։
Դիմորդը պետք է ունենա համալսարանական դիպլոմ սոցիալական գիտությունների կամ հարակից ոլորտներում (նախապատվությունը կտրվի մագիստրոսի կոչում ունեցողներին), 2-3 տարվա աշխատանքային փորձ հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունում (միջազգային նախագծերի կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն), ՀՀ բարձրագույն կրթության համակարգի եւ կրթական քաղաքականության գերազանց իմացություն, Հայաստանում միջին մասնագիտական կրթության զարգացումների եւ գործընթացների լավ իմացություն եւ անգլերենի գերազանց իմացություն (C1)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 11-ը։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]