ԵՄ աջակցությամբ Իջեւանում նշանավորվել է տեղական մշակույթը
Իջեւանի համայնքապետարանը «EU4Culture» ծրագրի աջակցությամբ նախորդ շաբաթ կազմակերպել էր երկօրյա մշակութային համայնքային փառատոն: Միջոցառումը նպատակ ուներ նշանավորել քաղաքի մշակութային ժառանգությունը, համայնքային ոգին եւ նորարարությունները, ինչպես նաեւ ներկայացնել քաղաքի Մշակութային զարգացման ռազմավարության ձեռքբերումները, որի իրականացումը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ EU4Culture-ի միջոցով:
Փառատոնի առաջին օրը տեղացի գործարարներն ու արհեստավորներն իրենց աշխատանքներն են ցուցադրել արհեստագործական շուկայում: Անցակցվել է նաեւ ուղեւորություն դեպի մոտակա Լուսահովիտ գյուղ, որտեղ կայացել են մշակութային վարպետության մի շարք դասեր, ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրություն եւ Տավուշի մարզի ավանդական խաղեր:
Հաջորդ օրն Իջեւանի համայնքապետարանը կազմակերպել է ուղեւորություն դեպի Սեւքար գյուղ, որտեղ անցկացվել են տեղի համայնքների բերքի ու ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, լարախաղաց ու թատերական ներկայացումներ, ինչպես նաեւ Վառվադառի տոնակատարություն։
Իջեւանն «EU4Culture» ծրագրի շրջանակներում ընտրվել եւ ստացել է 300,000 եվրո ԵՄ աջակցության փաթեթ՝ իր մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար: Ռազմավարության շահառուների թվում են փառատոնին մասնակցող տեղական համայնքները։ Վերապատրաստման մոդուլների, մշակութային դրամաշնորհների, շուկայի բարելավված հասանելիության եւ մշակութային համայնքի միջոցառումների միջոցով տեղացի հարյուրավոր ստեղծագործողներ այժմ ավելի լավ են պատրաստված՝ աջակցելու իրենց ստեղծագործական ուղղությունների՝ որպես տնտեսական աճի շարժիչ ուժի զարգացմանը:
ԵՄ աջակցությամբ EU4Culture-ը նաեւ շարժունակության դրամաշնորհներ է տրամադրել 60 հայ ստեղծագործողների՝ աջակցելու նրանց մասնագիտական կապերի ու գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաեւ երկրում եւ նրա սահմաններից դուրս նորարարական նախաձեռնությունների իրականացմանը: «EU4Culture» ծրագիրը, տրամադրելով նախագծերի իրականացման դրամաշնորհներ, երկրի արվեստագետներին եւ մշակույթի ոլորտի մասնագետներին նաեւ աջակցել է երեք մշակութային եւ միջնորարարական նախաձեռնությունների իրականացմանը ՀՀ մարզային քաղաքներում վերջիններիս մշակութային զարգացման ռազմավարություններին համապատասխան։
EU4Culture-ը 7,85 միլիոն եվրո բյուջեով քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի եւ ստեղծագործական հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արեւելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (ղեկավար), Չեխական կենտրոնների, Դանիայի մշակութային ինստիտուտի եւ Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից:
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]