Կրկին մեկնարկել է արվեստագետների եւ մշակութային մասնագետների շարժունակության Culture Moves Europe մրցույթը, որը բաց է Հայաստանից դիմորդների համար
Մեկնարկել է արվեստագետների եւ մշակութային մասնագետների անհատական շարժունակության երրորդ հայտամրցույթը, որի շրջանակում ընդունվում են շարժունակության դրամաշնորհների հայտեր ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող 40 երկրների դիմորդներից: Դիմելու իրավունք ունեն նաեւ Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան ներկայացնող դիմորդները:
Թեկնածուն պետք է լինի առնվազն 18 տարեկան եւ որպես արտիստ կամ մշակութային մասնագետ ակտիվ լինի ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի եւ նորաձեւության, գրականության, երաժշտության, վիզուալ արվեստների կամ կատարողական արվեստի ոլորտներում:
Դիմորդը նաեւ պետք է օրինական հիմունքներով բնակվի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող երկրում եւ ունենա միջազգային գործընկեր, որի հետ կաշխատի մշակութային նախագծի վրա:
Համապատասխանության չափանիշների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայտերի ընդունումը բաց է մինչեւ ս.թ. նոյեմբերի 30-ը։ Culture Moves Europe մրցույթը գործում է պարբերական սկզբունքով: Սա նշանակում է, որ կան ամսական վերջնաժամկետներ՝ հայտերի ընդունման ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա վերջում գնահատման ժամանակաշրջաններով:
Ընտրված դիմորդները պետք է իրենց շարժունակության նախագծերն ավարտեն մինչեւ 2025 թվականի ապրիլի 30-ը:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]