Դասընթաց Հայաստանում հագուստի արտադրության եւ նորաձեւության ոլորտում գործող ՓՄՁ-ների համար
Եթե Հայաստանում հագուստի արտադրության եւ նորաձեւության ոլորտում գործող եւ արտահանմանը պատրաստ փոքր եւ միջին ձեռնարկության (ՓՄՁ) ներկայացուցիչ եք, բաց մի՛ թողեք Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող եւ Միջազգային առեւտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող «Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գործվածքների եւ մանվածքների մատակարարման մասին հնգօրյա դասընթացին մասնակցելու այս հնարավորությունը։
Դասընթացը տեղի կունենա Երեւան քաղաքում 2024թ․ նոյեմբերին (նախնական նոյեմբերի 4-8)։
Տեքստիլ ոլորտի առաջատար մասնագետների կողմից մշակված այս հնգօրյա վերապատրաստման ծրագիրը կտրամադրի հիմնարար գիտելիքներ մանրաթելերի, թելերի, ինչպես նաեւ հյուսված գործվածքների նույնականացման եւ առանձնահատկությունների վերաբերյալ:
Եթե հետաքրքրված եք այս նախաձեռնությանը մասնակցությամբ, խնդրում ենք` լրացրե՛ք դիմումը` անցնելով այս հղումով։
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի հագուստի արտադրության եւ նորաձեւության ոլորտում գործող ՓՄՁ-ները։ Ընտրությունը հիմնված կլինի ՓՄՁ-ների արտահանման կարողությունների եւ աճի ներուժի գնահատման հիման վրա՝ ապահովելու արդար եւ մանրակրկիտ ընտրության գործընթաց:
Դիմելու վերջնաժամկետը. 15 սեպտեմբեր, 2024թ.
«Հագուստի եւ ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից եւ իրականացվում է Միջազգային առեւտրի կենտրոնի կողմից՝ սերտ համակարգելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]