«Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը 2025 թվականին կֆինանսավորի գրական թարգմանությունների խթանմանն ուղղված շուրջ 40 նախագիծ
Հայաստանում գործող կազմակերպությունները մինչեւ 2025 թվականի փետրվարի 11-ը կարող են դիմել եւ ստանալ ֆինանսավորում՝ եվրոպական գրական գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանության, հրատարակման, տարածման եւ առաջմղման համար։ 5 միլիոն եվրո բյուջեով «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրն այս մրցույթի շրջանակներում կֆինանսավորի մոտ 40 նախագիծ։
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են դիմել անհատապես կամ որպես առնվազն երկու համապատասխան կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի անդամ: Յուրաքանչյուր նախագիծ պետք է ունենա հիմնավոր խմբագրական, տարածման եւ առաջխաղացման ռազմավարություն եւ առաջարկի առնվազն հինգ համապատասխան գեղարվեստական ստեղծագործություն, որոնք գրվել են իրավասու երկրի (ներառյալ՝ Հայաստանի) քաղաքացի կամ բնակիչ հանդիսացող հեղինակի կողմից կամ ճանաչվել են դրա գրական ժառանգության մաս։
Դիմորդները կարող են դիմել տարբեր ծավալների նախագծերով` փոքր (առնվազն 5 համապատասխան գրական ստեղծագործություննների թարգմանություն), միջին (առնվազն 11 թարգմանություն) եւ մեծ (առնվազն 21 թարգմանություն)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի փետրվարի 11-ը։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]