Ստեղծարար Եվրոպա. նոր մրցույթ՝ ուղղված երաժշտության բնագավառում «կանաչ» պրակտիկաների ներդրմանը
Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագիրը փնտրում է առնվազն երեք կազմակերպություններից կազմված կոնսորցիում՝ նպաստելու եվրոպական երաժշտական էկոհամակարգի «կանաչ» անցմանը եւ բնապահպանական կայունությանը: Այս նոր՝ Music Moves Europe առաջարկների մրցույթն ունի 5 միլիոն եվրո բյուջե:
Դիմելու իրավունք ունեն Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան (որպես մշակույթի ուղղությամբ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին միացած կամ միանալու շուրջ բանակցություններ վարող երկրներ) ներկայացնող կազմակերպությունները։
Այս հայտամրցույթի նպատակն է ընտրել մեկ կոնսորցիում, որը կիրականացնի բոլոր երեք միմյանցից տարբեր, բայց փոխկապակցված գործողությունները.
- Իրականացնել երաժշտության բնագավառի ռազմավարական կարիքների գնահատում` փոփոխություններ պահանջող պրակտիկաները վեր հանելու նպատակով, եւ ոլորտում լավագույն «կանաչ» պրակտիկաների քարտեզագրում:
- Ստեղծել կարողությունների զարգացման, իրազեկման եւ վերապատրաստման ծրագիր՝ օգնելու երաժշտության բնագավառում ներգրավված սուբյեկտների հմտությունների ու գիտելիքների բարելավմանը՝ ոլորտի «կանաչ» անցումը դյուրացնելու նպատակով:
- Տրամադրել ֆինանսական աջակցություն՝ միջոցներ բաշխելով երաժշտության բնագավառում ակտիվ կազմակերպությունների շրջանում, որպեսզի վերջիններս որդեգրեն նորարարական լավագույն փորձը իրենց «կանաչ» անցման եւ շրջակա միջավայրի կայունության համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի փետրվարի 19-ը:
Նախագծային առաջարկները պետք է ներկայացվեն երեք տարբեր իրավասու երկիր ներկայացնող առնվազն երեք անկախ (ոչ փոխկապակցված) կազմակերպություններից կազմված կոնսորցիումից։
Music Moves Europe նախաձեռնությունը խթանում է բազմազանություն, մրցունակություն, նորարարություն ու կայունություն Եվրոպայի երաժշտության բնագավառում։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]