ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների վիճակը հայաստանում 2023 թ. ընթացքում․ տարեկան զեկույց
«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, յուրաքանչյուր տարի ամփոփելով ԼԳԲՏ անձանց տրամադրված ծառայությունների ընթացքում փաստագրված իրավախախտումները, պատրաստում է զեկույց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցի առաջին մասում ամփոփված են արձանագրված իրավախախտումները, որոնց առնչությամբ «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն տրամադրել է խորհրդատվություն և անհրաժեշտ աջակցություն։ Դեպքերը առանձնացված են ըստ խախտված իրավունքների, այնուամենայնիվ, դրանք կարող են պարունակել մեկից ավելի իրավունքների խախտումներ։ Ամեն բաժնում նախապես հակիրճ անդրադարձ է կատարվել տվյալ իրավիճակներում խախտված իրավունքի ընդհանուր նկարագրությանը՝ հիմնված միջազգային փաստաթղթերի և դրանց հիման վրա գործող մարմինների մեկնաբանությունների վրա։ Զեկույցի երկրորդ մասը վերաբերում է ատելության խոսքին։ Դրանում հակիրճ նկարագրված է ատելության խոսքի սահմանման և նույնականացման չափորոշիչները, իրավակարգավորումների շրջանակը ինչպես միջազգային փաստաթղթերի, այնպես էլ` ներպետական իրավական համակարգի տեսանկյունից։ Բացի այդ, ներկայացված են նաև ատելության խոսքի տարբեր աստիճանի վտանգավորության դեպքեր, որոնց մի մասը ՀՀ քրեական օրենսդրության համաձայն պատժելի է, մյուս մասը՝ ոչ։
«Փինք» իրավապաշտպան ՀԿ, Երևան, Հայաստան, 2024 թ․
Ներբեռնել
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]