Skip to main content
Հայաստանում ԼԳԲՏ անձանց և ՏՍՏ-ների մարդու իրավունքների ոտնահարման ազգային զեկույց, 2023
3 Հունվարի, 2025

Հայաստանում ԼԳԲՏ անձանց և ՏՍՏ-ների մարդու իրավունքների ոտնահարման ազգային զեկույց, 2023


2023 թվականի համար ԵԿՈՄ-ը ներկայացնում է սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության, ինչպես նաև ՄԻԱՎ կարգավիճակի հիմքով խտրականության և նմանաբնույթ խախտումների վերաբերյալ դեպքերը։ Զեկուցվող տարվա ընթացքում արձանագրվել են ինչպես ԼԳԲՏ անձանց և ՏՍՏ-ների նկատմամբ ընտանիքի անդամների կողմից գործադրված բռնության, այնպես էլ իրավապահ մարմինների կողմից խտրականության հիմքով իրավախախտումների դեպքեր։ Արձանագրվել են նաև տրանս կանանց դաժան սպանությունների, ինչպես նաև գեյ տղամարդկանց կողմից ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձեր կատարելու դեպքեր։ Զեկույցը կազմված է հինգ բաժիններից։ Ներածության մեջ ներկայացված են Հայաստանում ԼԳԲՏ անձանց և ՏՍՏ-ների մարդու իրավունքների ընդհանուր վիճակի նկարագրությունը, ինչպես նաև զեկույցի կառուցվածքը։ Հաջորդ բաժինը ներկայացնում է զեկույցի պատրաստման համար տվյալների ձեռքբերման մեթոդաբանությունը։ «Առողջության ոլորտում ազգային օրենսդրությունը» բաժնում հակիրճ ներկայացված են Հայաստանում ներկայումս գործող իրավական կարգավորումները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են խտրականությանը կամ առողջությանը։ Հաջորդ բաժինը ներկայացնում է ԵԿՈՄ-ի կողմից 2023 թվականի ընթացքում արձանագրված իրավունքների խախտումների դեպքերը, իսկ վերջին բաժինը տալիս է այդ խախտումների վրա հիմնված ընդհանուր վերլուծություն։ Վերլուծության արդյունքում, որպես իրավունքների խախտման շարժառիթ, արձանագրվել է խտրականությունը, բացի այդ՝ ձեռք են բերվել համապատասխան քանակական տվյալներ։ Այդ տվյալների հիման վրա ներկայացվել են համապատասխան առաջարկություններ՝ ուղղված ԼԳԲՏ անձանց և ՏՍՏ-ների մարդու իրավունքների հարգման և դրանց առաջխաղացման ֆասիլիտացիային։

Առողջության, իրավունքի, գենդերային և սեռական բազմազանության եվրասիական կոալիցիա, Տալլին, Էստոնիա, 2024

Ներբեռնել



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,