Skip to main content
Արեւելյան գործընկերության երկրների ուսանողներն ու երիտասարդ մասնագետները հրավիրվում են մասնակցելու Էներգետիկ համայնքի ամառային դպրոցին. մասնակցությունն անվճար է
23 Հունվարի, 2025

Արեւելյան գործընկերության երկրների ուսանողներն ու երիտասարդ մասնագետները հրավիրվում են մասնակցելու Էներգետիկ համայնքի ամառային դպրոցին. մասնակցությունն անվճար է


Ս.թ. հուլիսի 19-ից 27-ը Մոնտենեգրոյի համալսարանի Ծովային ուսումնասիրությունների ֆակուլտետում (Կոտոր) կանցկացվի Էներգետիկ համայնքի ամառային դպրոցը։ Այն անցկացվում է արդեն 9-րդ անգամ՝ Էներգետիկ համայնքի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ։

Ամառային դպրոցն առաջարկում է անցումային փուլում գտնվող էներգետիկ ոլորտների վրա կենտրոնացած բազմապրոֆիլ գործնական ծրագիր՝ բարձրակարգ մասնագետների եւ գիտնականների մատուցմամբ։

Ամառային դպրոցի տեւողությունը մեկ շաբաթ է՝ 2025 թվականի հուլիսի 19-ից 26-ը։

Մրցույթն ի թիվս այլոց բաց է բարձր մոտիվացիա ունեցող մագիստրանտների կամ ասպիրանտների, էներգետիկայի հետ կապված բոլոր բնագավառների հետազոտողների, ինչպես նաեւ պետական ​​հաստատությունների, մասնավոր ընկերությունների, վերլուծական կենտրոնների եւ հասարակական կազմակերպությունների երիտասարդ մասնագետների համար: Ամառային դպրոցի մասնակից ուսանողները հնարավորություն կունենան վաստակել Կրեդիտների կուտակման եւ փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) 3 միավոր:

Դիմորդները պետք է լինեն մինչեւ 35 տարեկան (նրանք պետք է ծնված լինեն 1990 թվականին կամ ավելի ուշ), ազատ տիրապետեն գրավոր եւ բանավոր անգլերենին եւ լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացիներ:

Մասնակցությունն անվճար է։ Էներգետիկ համայնքի քարտուղարությունը հոգում է ծրագրի հետ կապված բոլոր ծախսերը, ներառյալ դասախոսությունների կազմակերպումը, կացարանի ապահովումը, էքսկուրսիաները եւ սննդապահովման մեծ մասը: Ընտրված մասնակիցները պետք է հոգան միայն իրենց ճանապարհածախսը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 31-ը։

Էներգետիկ համայնքի ամառային դպրոցը վերջին անգամ անցկացվել էր նախորդ տարվա հուլիսին՝ Մոլդովայի տեխնիկական համալսարանում (Քիշնեւ)։

Իմացիր ավելին

Մրցույթի հայտարարություն

Ծովային ուսումնասիրությունների ֆակուլտետ (Կոտոր)

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Մարտի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,