EU4Culture-ի՝ Արեւելյան գործընկերության երկրների ստեղծարար մարդկանց համար նախատեսված դրամաշնորհային առաջարկներ պատրաստելու վերաբերյալ առցանց դասընթացն այժմ հասանելի է բոլորին
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը՝ մշակույթի համար» ծրագիրն (EU4Culture) ավելի լայն լսարանի համար բացել է Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար նախատեսված դրամաշնորհային առաջարկներ պատրաստելու վերաբերյալ իր առցանց դասընթացը: Այժմ այն անվճար հասանելի է ուկրաինական case.media թվային հարթակում։
Թվային դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են դիմել եւ ստանալ ԵՄ ֆինանսավորում մշակութային միջոցառումներ եւ նախագծեր իրականացնելու նպատակով: Այն բաղկացած է թեմայի վերաբերյալ անգլալեզու կրթական տեսանյութերի շարքից՝ հագեցած հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռումիներեն եւ ուկրաիներեն ենթագրերով։
Դասընթացը ներառում է դասախոսություններ հետեւյալ թեմաներով.
- Դրամաշնորհների տեսակները եւ դրանց նշանակությունը.
- Դրամաշնորհային առաջարկ գրելու հմտություններ եւ նախագծերի համար ազգային եւ միջազգային գործընկերներ գտնելու մեթոդներ,
- Բյուջեի նախապատրաստման ռազմավարություններ եւ իրավական փաստաթղթերի պահանջների վերաբերյալ տեղեկություններ,
- Արդյունավետ հաղորդակցություն դոնորների հետ:
Դասընթացին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է միայն գրանցվել կամ մուտք գործել case.media հարթակ։
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]