Դիմի՛ր հենց հիմա. նոր հայտամրցույթ՝ երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար
Եթե դու 16-ից 26 տարեկան ես եւ հանդիսանում ես Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա), Եվրոպական միության անդամ երկրի կամ Միացյալ Թագավորության քաղաքացի, ապա կարող ես մինչեւ ս.թ. փետրվարի 24-ը դիմել եւ միանալ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը։
Նոր ընդունելության մեկնարկը տրվել է փետրվարի 4-ին «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Դիմելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետեւյալ չափանիշներին՝
- Լինել Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա կամ Ուկրաինա), Եվրոպական միության անդամ երկրի կամ Միացյալ Թագավորության քաղաքացի.
- Լինել 16-ից 26 տարեկան.
- Վարժ տիրապետել անգլերեն լեզվի.
- Հետաքրքրված լինել ԵՄ հարցերով եւ ԵՄ-ի ու քո երկրի միջեւ գործընկերությամբ եւ համագործակցությամբ.
- Հետաքրքրված լինել հանրային դիվանագիտությամբ ու հանրային լուսավորչական գործունեությամբ եւ պատրաստ լինել կիսվել գիտելիքներով, փորձով եւ տեղեկատվությամբ.
- Ունենալ մոտիվացիա՝ նպաստելու քո համայնքի եւ երկրի զարգացմանը.
- Հետաքրքրված լինել կամավորական գործունեությամբ եւ պատրաստ լինել բավարար ժամանակ հատկացնել հասարակական գործունեությամբ զբաղվելու համար:
Հաջողակ թեկնածուները կներգրավվեն առցանց եւ երկխոսության վրա հիմնված գործունեության մեջ ու կներկայացնեն իրենց երկրների երիտասարդներին ինչպես տանը, այնպես էլ արտերկրում: Ավելին իմանալու համար այցելիր դիմումի ներկայացման հատուկ էջ:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչեւ 2025 թվականի փետրվարի 24-ը լրացնել դիմումի ձեւը։ Դիմորդներն իրենց դիմումներին կից պետք է ներկայացնեն մոտիվացիոն տեսանյութ։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջեւ։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]