Եվրոպական կրթական հիմնադրամի «Կանաչ հմտություններ» մրցանակի 5-րդ հայտամրցույթ. կայունության նորարարական մոտեցումներ
Փետրվարի 3-ին Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ/ETF) մեկնարկել է իր «Կանաչ հմտություններ» մրցանակի 5-րդ հայտամրցույթը: Այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել գլոբալ կայունությունը եւ առաջընթացը՝ խթանելով բնապահպանական առումով պատասխանատու կրթություն, վերապատրաստում եւ հմտությունների զարգացում։ Մրցույթը բաց է Արեւելյան գործընկերության երկրների համար։
ԵԿՀ-ն հրավիրում է ներկայացնել հաջողակ կանաչ հմտությունների զարգացման նախաձեռնություններ, որոնք կարող են ոգեշնչել քաղաքականություն մշակողներին եւ պրակտիկ գործիչներին գլոբալ մակարդակում:
Մրցանակին կարող են հավակնել անհատներ, ձեռնարկություններ, ուսուցում տրամադրողներ, պետական հաստատություններ, զբաղվածության պետական ծառայություններ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ եւ դպրոցներ, որոնք միջոցներ են ձեռնարկում սովորողներին կանաչ տնտեսության համար անհրաժեշտ հմտություններով զինելու ուղղությամբ:
Միջազգային ժյուրին կընտրի եզրափակիչ փուլի հինգ մասնակիցներին, իսկ հաղթողները կորոշվեն հանրային քվեարկությամբ: Լրացուցիչ հաղթող կլինի #ForOurPlanet (թարգմ.՝ Հանուն մեր մոլորակի) անվանակարգում։ Մրցանակակիրները ԵԿՀ «Կանաչ հմտություններ 2025» մրցանակից զատ կստանան տարբեր առավելություններ, այդ թվում՝ մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու հրավեր, ԵԿՀ հաղորդակցման միջոցառումների միջոցով ճանաչելիության բարձրացում եւ իրենց նախաձեռնությունները ցուցադրող կարճամետրաժ ֆիլմերի արտադրություն:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտի ձեւը անգլերեն, ֆրանսերեն կամ ռուսերեն լեզուներով եւ այն ուղարկել մինչեւ 2025 թվականի մարտի 7-ը (կենտրոնաեվրոպական ժամանակով՝ ժամը 23։59-ը)։
Նախորդ եզրափակիչ փուլի մասնակիցների թվում հայտնվել են մեկ նախագիծ՝ Հայաստանից (Թումո լաբորատորիաներ), մեկ նախագիծ՝ Ադրբեջանից, երեք նախագիծ՝ Վրաստանից, մեկ նախագիծ՝ Մոլդովայից եւ երեք նախագիծ՝ Ուկրաինայից:
Եվրոպական կրթական հիմնադրամը ԵՄ գործակալություն է, որն աջակցում է ԵՄ հարեւան երկրներում կրթության, ուսուցման եւ աշխատաշուկայի բարեփոխումներին: ԵԿՀ-ն ակտիվ դեր է խաղում հմտությունների զարգացման միջոցով կայունության զարգացման գործում՝ օգնելով հասարակություններին անցում կատարել դեպի ածխածնային չեզոք եւ շրջանաձեւ տնտեսություններ:
2021 թվականին իր հիմնադրման օրվանից ի վեր մրցանակը կայացել է որպես շրջանաձեւ եւ ածխածնային չեզոք տնտեսությունների համար հմտությունների զարգացման ոլորտում լավագույն փորձը ցուցադրող առաջատար հարթակ։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]