«Creative Europe» ծրագիրը հրավիրում է մասնակցելու ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ դասընթացին
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագիրը հրավիրում է բնական աղետների, էքստրեմալ եղանակային պայմանների եւ հակամարտությունների աճող սպառնալիքներից մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ աշխատող միջին օղակի նվիրյալ մասնագետների ուշադրությունը՝ դիմելու աղետների ռիսկերի կառավարման վերաբերյալ երկշաբաթյա դասընթացին։
Դասընթացը կմեկնարկի 2025 թվականի մայիսի վերջին եւ բաղկացած կլինի ինչպես առցանց, այնպես էլ Լատվիայում անցկացվելիք անհատական հանդիպումներից, ինչին կհաջորդեն վեց ամիս տեւողությամբ դաշտային նախագծերը մասնակիցների հայրենի երկրներում:
Այս խորացված դասընթացը կանցկացվի «READY – Մշակութային ժառանգության պաշտպանություն բնական աղետներից, էքստրեմալ եղանակային պայմաններից եւ բարդ արտակարգ իրավիճակներից» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Creative Europe-ի կողմից՝ Մշակութային արժեքների պահպանման եւ վերականգնման միջազգային կենտրոնի (ICCROM) հետ համագործակցությամբ:
Դասընթացի մասնակիցները կստանան տեխնիկական գիտելիքներ եւ կիրառական գործիքներ, որոնք անհրաժեշտ են ճգնաժամերի ժամանակ մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար։ Դասընթացի մեթոդաբանությունը հիմնված է ICCROM-ի «Ճգնաժամերի ժամանակ մշակութային ժառանգությանն ուղղված առաջին օգնություն եւ դիմակայունություն» ծրագրի մոտեցումների վրա։
Մասնակիցները պետք է ներկայացնեն Creative Europe-ին մասնակցող երկրներից որեւէ մեկը, որոնց թվում են նաեւ՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան:
Դիմելու վերջնաժամկետը լրանում է ս.թ. ապրիլի 20-ին։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]