ԵՄ-ի, ԵՆԲ-ի եւ ՎԶԵԲ-ի աջակցությամբ Կապանում Թումո կենտրոն է բացվել
Մարտի 2-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը միացավ Սիմոնյան կրթական հիմնադրամին եւ Կապանի համայնքապետարանին՝ նշելու Կապանի եւ հարակից համայնքների երիտասարդների համար կրթական, տեխնոլոգիաների եւ ստեղծարարության նորարարական հարթակի՝ Թումո Կապանի մեկնարկը։
«Թումո Կապանը Հայաստանում նորարարությանը եւ տարածաշրջանային զարգացմանը աջակցելու ԵՄ հանձնառության դրսեւորումն է։ Կենտրոնը ոչ միայն կօգնի երիտասարդներին ձեռք բերել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են տեղում հաջողության հասնելու համար, այլեւ կնպաստի Սյունիքի մարզի կայուն տնտեսական զարգացմանը եւ դիմակայունության ամրապնդմանը։ Թումոյի հետ մեր համագործակցությունը ԵՄ համագործակցության ընդարձակ ծրագրի կարեւոր մասն է, որն ուղղված է մարդկային կապիտալի զարգացմանը միտված ներդրումներին, տեղական տնտեսությունների ամրապնդմանը եւ հաջորդ սերնդի նորարարների ու ձեռներեցների պատրաստմանը, ովքեր կձեւավորեն Հայաստանի ապագան», — նշել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն իր բացման խոսքում։
Թումո Կապանը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ուղենիշային ծրագիր է, որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ մի շարք երկրների եւ Շվեյցարիայի համատեղ ձեռնարկ է, եւ որն ունի ընդհանուր նպատակ՝ խթանելու Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։
Իմացիր ավելին
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]