Skip to main content
Մեկնարկել է Թբիլիսիի Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի 2025-2027 ուսումնական տարիների կրթաթոշակների համար դիմումների ընդունումը
7 Մարտի, 2025

Մեկնարկել է Թբիլիսիի Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի 2025-2027 ուսումնական տարիների կրթաթոշակների համար դիմումների ընդունումը


«Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցը Վրաստանում» ծրագիրն ու Նոր դպրոցը (Թբիլիսի, Վրաստան)՝ Եվրոպական միության եւ Միջազգային բակալավրիատի աջակցությամբ, հայտարարում են Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոցի 2025-2027 ուսումնական տարիների կրթաթոշակների համար դիմումների ընդունման մասին։

Դիմելու իրավասություն ունեն Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից այն ուսանողները, որոնք 2025 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կլինեն 16-17 տարեկան։

Մրցութային ժյուրին կընտրի 25 մասնակից, ովքեր կստանան լիարժեք կրթաթոշակ Միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմային ծրագրում սովորելու համար: Ծրագիրը երիտասարդների առջեւ բացում է կարիերայի հնարավորություններ մի շարք ոլորտներում, ներառյալ՝ տնտեսագիտություն, կենսաքիմիա, ճարտարագիտություն, ֆիզիկա, սոցիալական գիտություններ, արվեստ եւ մշակույթ, հաղորդակցություն եւ մեդիա, միջազգային հարաբերություններ եւ գլոբալ հարաբերություններ, բժշկություն, իրավունք, ազատ ​​արվեստներ եւ համակարգչային գիտություն:

Կրթաթոշակը ծածկում է ուսման վարձը, ինչպես նաեւ Թբիլիսիում կեցության եւ սննդի, դպրոցական արձակուրդների ժամանակ Թբիլիսիի եւ բնակության վայրի միջեւ երկկողմանի ճանապարհորդության, տեղական տրանսպորտի, բժշկական ապահովագրության, դասընթացների նյութերի եւ էքսկուրսիաների ծախսերը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 15-ն է։

Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոց» ծրագիրը նպատակ ունի խթանել միջնակարգ կրթության հնարավորությունները ԵՄ Արեւելյան գործընկերության վեց երկրների ուսանողների համար: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է 2018 թվականին եւ գործում է արդեն վեցերորդ տարին:

2025-2027 ուսումնական տարիների կրթաթոշակառուների ցանկը կհրապարակվի 2025 թվականի հունիսի երկրորդ կեսին։

Իմացիր ավելին

Թբիլիսիի Արեւելյան գործընկերության եվրոպական դպրոց

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

15 Ապրիլի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,