«EU4Digital» ակադեմիան մեկնարկում է «Թվային մարքեթինգի հիմունքներ» նոր դասընթաց անգլերեն լեզվով
ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Digital» ծրագրի շրջանակներում մշակված «Թվային մարքեթինգի հիմունքներ» նոր դասընթացն այժմ հասանելի է «EU4Digital» ակադեմիայի միջոցով:
Նոր դասընթացը մշակվել է ոչ մարքեթինգային թիմերի համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց թվային իրազեկությունը եւ հասկանալ թվային մարքեթինգի հիմնական սկզբունքները: Այն նրանց կզինի մերօրյա թվային միջավայրում կողմնորոշվելու հիմնարար հմտություններով:
Այս սովորաբար ծախսատար դասընթացին կարելի է մասնակցել անվճար: Սկզբում դասընթացը հասանելի կլինի անգլերենով, բայց հետագայում՝ ս.թ. ապրիլի կեսերից, հասանելի կլինեն դրա՝ Արեւելյան գործընկերության երկրների ազգային լեզուներով թարգմանված տարբերակները։
«Թվային մարքեթինգի հիմունքներ» դասընթացը մշակվել է թվային մարքեթինգի ոլորտում կրթության համաշխարհային առաջատարի՝ Թվային մարքեթինգի ինստիտուտի (DMI) կողմից: «EU4Digital» ակադեմիան համագործակցել է DMI-ի հետ, որպեսզի այս դասընթացն Atingi հարթակի միջոցով հասանելի դառնա Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի շահառուների համար։
Դասընթացը տեւում է մինչեւ 5 ժամ` ինքնուրույնաբար այն ավարտելու համար: Դասընթացն ավարտելուց հետո բոլոր սովորողները կստանան EU4Digital-ի անվճար վկայագիր:
«EU4Digital» ակադեմիան լավագույն մատակարարներից եւ հարթակներից հավաքում է առավել արդիական թեմաներով ուսումնական բովանդակություն՝ համապատասխան դասընթացներ ապահովելու Արեւելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուր համար: «Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» դասընթացն ունեցել է շուրջ 4800 սովորող, որոնցից գրեթե 600-ն ավարտել են այն: Առաջիկա ամիսներին կսկսվի «Կիբերանվտանգություն» դասընթացը:
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]