Դրամաշնորհներ հայաստանյան ՔՀԿ-ներ համար՝ ուղղված փախստականների շրջանում առկա մարդու իրավունքների խնդիրների լուծմանը
Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ եւ նրանց համար» ծրագրի շրջանակում Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ) հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից փախստականների շրջանում առկա մարդու իրավունքների խնդիրների լուծմանը։
Մրցույթը բաց է ՀՀ պետական ռեգիստրում գրանցված եւ ՀՀ-ում գործունեություն իրականացնող շահույթ չհետապնդող կազմակերպությունների համար, որոնք ունեն մարդու իրավունքներին վերաբերող ծրագրերի իրականացման ապացուցված փորձ։
Ենթադրամաշնորհները կտրամադրվեն երեք կազմակերպությունների՝ ներքին տեղահանված անձանց տարբեր խմբերի հետ հինգ քննարկում (երկուսը Երեւանում եւ երեքը մարզերում) անցկացնելու եւ բացահայտված մարդու իրավունքների հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված գործունեություն իրականացնելու համար։
Յուրաքանչյուր հաղթող կազմակերպություն կստանա 50,000 եվրո դրամաշնորհ (համարժեք է ՀՀ դրամին):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 16-ն է։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]