Skip to main content
Սկսիր կամ զարգացրու քո բիզնեսը. աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին
30 Մայիսի, 2025

Սկսիր կամ զարգացրու քո բիզնեսը. աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին


ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հրավիրում է գործող եւ սկսնակ ձեռնարկատերերին դիմել SPARK եւ BUILD բիզնեսի աջակցության ծրագրերին։

Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ինչպես նաեւ այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ իրենց բիզնեսի ստեղծման եւ զարգացման նախաձեռնություններում։

Եթե ինքնազբաղ եք կամ ունեք նախնական փուլում գտնվող բիզնես գաղափար, ապա կարող եք դիմել SPARK ծրագրին։

Իսկ եթե ունեք նորաստեղծ բիզնես կամ վերջին 3 տարվա ընթացքում գրանցված ՓՄՁ, ապա կարող եք դիմել BUILD ծրագրին։

Ծրագիրն առաջարկում է՝ գաղափարի վավերացում եւ բիզնես մոդելավորում, ուսուցում ԻՐԻՍ Ակադեմիայի շրջանակում, ոոուչինգ եւ մենթորություն, ֆինանսավորման հնարավորություն բիզնես հիմնելու կամ զարգացնելու համար։

Դիմել կարող են 18 տարին լրացած անձինք, ովքեր տիրապետում են համակարգչային բազային գիտելիքների։

Դիմելու վերջնաժամկետն է՝ 2025 թ․ հունիսի 14-ը։

Three4ResilientArmenia ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի եւ Իմփաքթ Հաբ Արմենիա սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների եւ հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանն ու տնտեսական ինտեգրմանը

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

14 Հունիսի, 2025


ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,