Skip to main content
ԵՆԲ Գլոբալը 50 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում Հայաստանին՝ Սյունիքի մարզի զարգմացմանն ուղղելու նպատակով
[featured_image_copyright]
18 Հուլիսի, 2025

ԵՆԲ Գլոբալը 50 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում Հայաստանին՝ Սյունիքի մարզի զարգմացմանն ուղղելու նպատակով


Եվրոպական ներդրումային բանկի զարգացման ստորաբաժանումը՝ ԵՆԲ գլոբալը, 50 միլիոն եվրո վարկ է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ երկրի ամենահարավային մարզում սոցիալ-տնտեսական կարեւոր նախագծերի համար։ Նոր ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի փոխվարչապետի Եվրոպական ներդրումային բանկի գլխավոր գրասենյակ կատարած առաջին պատմական այցի ընթացքում։

Հայաստանի կառավարությունը միջոցները կօգտագործի համայնքների կենսամակարդակի բարելավման եւ աճի խթանման համար՝ մեծացնելով հուսալի խմելու ջրի մատակարարման հասանելիությունը, ինչպես նաեւ բարելավելով տարածաշրջանում որակյալ կրթության եւ առողջապահական ծառայությունների հասանելիությունը։

Սյունիքի մարզը, որտեղ առկա են տնտեսական եւ ենթակառուցվածքային մարտահրավերներ, եղել է թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ Եվրամիության զարգացման ջանքերի կիզակետում։ Նախագիծը հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության մի մասը։  2023 թվականին մեկնարկած այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի հարավային տարածաշրջանի սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, որն առավելապես տուժել է 2020 թվականի ռազմական գործողություններից եւ 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական սրացումից հետո Ղարաբաղի շուրջ 120,000 հայերի ժամանումից։

«Այսօր մեր կողմից համաձայնեցված ֆինանսավորումը Եվրոպական միության՝ Հայաստանի երկարաժամկետ զարգացման եւ կայունության նկատմամբ կոլեկտիվ հանձնառության հզոր օրինակ է։ Դա նշանակում է 30,000 մարդու համար խմելու ջրի ապահովում, առողջապահության եւ մասնագիտական վերապատրաստման բարելավում, ինչպես նաեւ կանանց ներառման վրա կենտրոնացում», — ասել է ԵՆԲ նախագահ Նադիա Կալվինյոն։

«Այսօրվա հայտարարությունը եւս մեկ ապացույց է ԵՄ-ի հանձնառության՝ խթանելու Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական աճը «Թիմ Եվրոպա» մոտեցմամբ։ Դիմակայուն եւ ներառական հայկական հասարակությունը Դիմակայունության եւ աճի ծրագրի առաջնահերթություններից է, եւ գյուղական վայրերում ներդրումներ կատարելը կարեւորագույն նշանակություն ունի համայնքների հզորացման եւ սոցիալական համախմբվածության խթանման համար», — նշել է ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարտա Կոսը։

ԵՆԲ Գլոբալը սերտորեն համագործակցել է Հայաստանի իշխանությունների եւ տեղական շահագրգիռ կողմերի հետ՝ այս նախագիծը մշակելու համար։ Եվրոպական ներդրումային բանկի վարկից բացի, Եվրոպական միությունը եւ Արեւելյան գործընկերության տեխնիկական աջակցության գործիքը (EPTATF) էական աջակցություն են ցուցաբերում ինչպես նախագծերի նախապատրաստման, այնպես էլ իրականացման համար։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,