ԵՄ-ն բիզնեսի համար. ԱլԳ երկրների ՓՄՁ-ները ստեղծել են 950.6 միլիոն եվրոյի լրացուցիչ եկամուտ եւ 120,763 նոր աշխատատեղ
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնությունը հրապարակել է «Ամփոփաթերթ քաղաքացիների համար 2025. Արեւելյան գործընկերություն» զեկույցը՝ ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում ծրագրի գրանցած հիմնական արդյունքներն ընդհանուր տարածաշրջանում, ինչպես նաեւ՝ ըստ երկրների։
2024 թվականին «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության միջոցով Արեւելյան գործընկերության երկրներում աջակցություն է ստացել 80,146 փոքր եւ միջին ձեռնարկություն (ՓՄՁ), ինչի արդյունքում ստեղծվել է լրացուցիչ 950.6 միլիոն եվրոյի լրացուցիչ եկամուտ եւ 120,763 նոր աշխատատեղ, շրջանառությունը աճել է 10.6%-ով, իսկ արտահանումը՝ 9.8%-ով։
Հայաստանում աջակցություն է ստացել 11,853 ՓՄՁ, ինչի արդյունքում ստեղծվել է լրացուցիչ 232.1 միլիոն եվրոյի լրացուցիչ եկամուտ եւ 27,313 նոր աշխատատեղ, շրջանառությունը աճել է 17.2%-ով, իսկ արտահանումը՝ 7.2%-ով։
Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության վերջնական շահառուները Արեւելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ՓՄՁ-ներն են։ Ծրագիրն աջակցում է ՓՄՁ-ներին՝ բարելավելով ֆինանսական միջոցների հասանելիությունը, նպաստելով գործարար կանոնակարգերի բարելավմանը, զարգացնելով բիզնեսի համար նախատեսված ծառայությունները եւ օգտագործելով առեւտրի հնարավորությունները։
Իմացիր ավելին
Ամփոփաթերթ քաղաքացիների համար 2025. Արեւելյան գործընկերություն
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]