«EU4Digital» ակադեմիայի «Թվային մարքեթինգի հիմունքներ» դասընթացն այլեւս հասանելի է Արեւելյան գործընկերության լեզուներով
«EU4Digital» ծրագրի կողմից մշակված «Թվային մարքեթինգի հիմունքներ» դասընթացն այժմ հասանելի է ոչ միայն անգլերեն, այլեւ՝ հայերեն, ադրբեջաներեն, ռումիներեն եւ ուկրաիներեն լեզուներով։
Սովորաբար վճարովի այս դասընթացն Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիները կարող են անցնել անվճար՝ «EU4Digital» ակադեմիայի միջոցով գրանցվելուց հետո:
Դասընթացը նախատեսված է ոչ մարքեթինգային թիմերի համար, որոնք ցանկանում են զարգացնել իրենց թվային գիտելիքները եւ հասկանալ թվային մարքեթինգի հիմնական սկզբունքները: Այն նրանց կզինի հիմնարար հմտություններով՝ ժամանակակից թվային միջավայրում արդյունավետորեն կողմնորոշվելու համար։
«Թվային մարքեթինգի հիմունքներ» դասընթացը մշակվել է Թվային մարքեթինգի ինստիտուտի (DMI) կողմից, որը համարվում է թվային մարքեթինգի կրթության առաջատար մատակարարն աշխարհում: «EU4Digital» ակադեմիան համագործակցել է DMI-ի հետ՝ այս դասընթացն atingi հարթակի միջոցով Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի մասնակիցների համար հասանելի դարձնելու համար:
«Թվային մարքեթինգի հիմունքներ» դասընթացի տեւողությունը մինչեւ 6 ժամ է՝ այն ինքնուրույն ուսուցման ձեւաչափով անցնելու համար։ Դասընթացն անդրադառնում է հետեւյալ հիմնական հարցերին. սոցիալական ցանցերի եւ արհեստական բանականության դերը գործարար փոխազդեցությունների վերաձեւման գործում, անընդհատ զարգացող «գնորդի փորձառությունը» (Buyer’s Journey), տվյալների պաշտպանության եւ տվյալների վրա հիմնված որոշումների կարեւորությունը, ինչպես նաեւ ռազմավարական մոտեցում մշակելու եղանակները։
Դասընթացն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները կստանան EU4Digital-ի անվճար վկայական:
Բացի այդ, բացառապես «EU4Digital» ակադեմիայի միջոցով գրանցվող եւ դասընթացն ավարտող մասնակիցները կունենան առանձին DMI վկայական ստանալու հնարավորություն՝ գրանցվելով DMI Essentials քննություն անցնելու համար (անգլերեն), որի արժեքը կազմում է 40 եվրո (առանց ԱԱՀ-ի)։ Վճարը կատարվում է սովորողի էլեկտրոնային փոստին ուղարկված հղման միջոցով:
«EU4Digital» ակադեմիան հավաքագրում է դասընթացների բովանդակություն լավագույն մատակարարներից եւ հարթակներից՝ Արեւելյան գործընկերության երկրների համար առավել համապատասխան թեմաների վերաբերյալ որակյալ ուսուցում ապահովելու նպատակով։«Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» դասընթացը, որը համապատասխանեցված է յուրաքանչյուր երկրի կարիքների համար, արդեն իսկ ունեցել է մոտ 6400 մասնակից, որոնցից մոտ 1200-ը հաջողությամբ ավարտել են այն: Վերջերս մեկնարկած «Կիբերանվտանգություն» դասընթացը նույնպես մեծ ներգրավվածություն է գրանցել՝ մոտ 600 մասնակից եւ 150 հավաստագրում: Ավելին, առաջիկա ամիսներին նախատեսվում է մեկնարկել նոր դասընթաց՝ «Բիզնեսի թվայնացում» թեմայով։
Իմացիր ավելին
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝
ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ
[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]