Skip to main content
Հայաստանը՝ Եվրոպական ժառանգության օրեր 2025-ի մասնակիցների թվում
[featured_image_copyright]
19 Սեպտեմբերի, 2025

Հայաստանը՝ Եվրոպական ժառանգության օրեր 2025-ի մասնակիցների թվում


Սեպտեմբերի 27-ից 28-ը Եվրոպական ժառանգության օրերը կրկին իրենց դռները կբացեն ամբողջ Եվրոպայի, այդ թվում՝ Հայաստանի այցելուների համար։

«Եվրոպական ժառանգության օրեր 2025»-ը կանցկացվի «Ժառանգություն եւ ճարտարապետություն. պատուհաններ՝ դեպի անցյալ, դռներ՝ դեպի ապագա» խորագրի ներքո՝ կենտրոնանալով ճարտարապետական միջավայրի դիզայնի, իմաստի եւ պահպանման վրա: Այն նաեւ նշում է 1975 թվականի «Եվրոպական ճարտարապետական ​​ժառանգության տարվա» 50-ամյակը, որը կարեւոր դեր խաղաց ամբողջ Եվրոպայում ճարտարապետական ​​ժառանգությունը որպես կյանքի որակի եւ պահպանման ջանքերի հիմնական գործոն ճանաչելու գործում:

Այս տարի միջոցառմանը մասնակցող երկրների շարքում է նաեւ Հայաստանը։ Նախատեսված բազմաթիվ միջոցառումների թվում են՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում եվրոպական մշակութային ժառանգության եւ հայկական ճարտարապետական ​​հուշարձանների միջեւ եղած կապի մասին չորս լեզվով դասախոսությունը եւ Երեւանի Կասկադ համալիրի ճարտարապետական ​​առանձնահատկությունների ուսումնասիրության ուղեկցորդով շրջագայությունը։

«Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի համատեղ նախաձեռնություն է, որն անցկացվում է 1999 թվականից ի վեր: Ամեն տարի սեպտեմբերին անցկացվող Եվրոպական ժառանգության օրերը տեղի են ունենում Եվրոպական մշակութային կոնվենցիայի կողմ երկրներում: Այս ընթացքում այցելուների առջեւ իրենց դռներն են բացում բազմաթիվ հուշարձաններ եւ տեսարժան վայրեր, ինչը եվրոպական երկրների քաղաքացիներին թույլ է տալիս անվճար այցելել եւ ծանոթանալ իրենց ընդհանուր մշակութային ժառանգությանը:

Իմացիր ավելին

Եվրոպական ժառանգության օրեր 2025



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

[popular_posts columns_xl=”4″ columns_l=”4″ columns_m=”3″]


[related_news]
[yea_euprojectshortlist]

ԱՌՆՉՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ

[posts_by_post_tax]

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,